երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են. Զախարովա

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են. Զախարովա

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հունիսի 15-ին Հայաստանի կողմից Ձեր նշած տարածքում (Լաչինի միջանցք-խմբ.) տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական օգնությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանք՛՛:

Նա վերահաստատել է Ռուսաստանը պատրաստ է սահմանային գծի սահմանմանը։

՛՛Մենք պատրաստ ենք օգնել սահմանային գծի որոշման հարցում, նաև այդ տարածքում, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։ Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։

Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք հստակորեն կատարում են իրավիճակը կայունացնելու և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրը՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: