կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման պայմանագիրը մեծագույն հավանականությամբ կերկարացվի նաև հինգ տարի հետո. ԱՀ ԱԳ նախարար

Ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման պայմանագիրը մեծագույն հավանականությամբ կերկարացվի նաև հինգ տարի հետո. ԱՀ ԱԳ նախարար

Ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման պայմանագիրը մեծագույն հավանականությամբ կերկարացվի նաև հինգ տարի հետո: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Ռուս խաղաղապահները ինչի ՞ համար են տեղակայված Արցախում` որպեսզի ապահովեն տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը: Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, տարածաշրջանային կայունության և խաղաղության մասին խոսել չի կարելի, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ խնդիրը համապարփակ կլուծվի, իսկ համապարփակ լուծում` նշանակում է կարգավիճակի հարցի վերջնական ամրագրում: Կկարողանանք մենք հինգ տարի հետո հասնել դրան` ես կարծում եմ, ոչ` հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները Արցախի կարգավիճակի հարցում, իսկ այդ նկրտումների իրականացմանը Բաքուն երբեք չի հասնի` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Հաշվի առնելով այս իրողությունները` ես չեմ կարծում, որ հինգ տարի հետո խաղաղապահների առկայության անհրաժեշտությունը կվերանա: Ուստի հակված եմ մտածել, որ պայմանագիրը կերկարացվի»,- պարզաբանեց նա:

Միևնույն ժամանակ Բաբայանը վստահեցրեց, որ խաղաղապահների տեղակայումը հնարավորություն կտա հաստատել Արցախում տևական կայունություն և խաղաղություն, քանզի Ադրբեջանը չի հանդգնի անտեսելով նրանց առկայությունը, հարձակվել Արցախի վրա` դա կնշանակի, որ Բաքուն մարտահրավեր է նետում Մոսկվային` իսկ նա չի հանդգնի գնալ այդ քայլին: Այս առումով, ըստ նախարարի, խաղաղապահների առկայությունը գրեթե զրոյի է հավասարեցնում երկկողմանի պատերազմի հնարավորությունը:

«Այլ հարց, որ չի կարելի բացառել աշխարհաքաղաքական շահերի բախման հետևանքով գլոբալ պատերազմի հավանականությունը, որը կարող է ներառել տարածաշրջանի այլ երկրներ և չշրջանցել նաև մեզ, բայց այդ դեպքում իրավիճակի զարգացումները արդեն մեզանից կախված չեն լինի»,- նշեց նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: