երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է առաջադրանքների կատարումը: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛30 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ:

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի։

Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2504,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերել և վնասազերծել են 26762 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: