չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, որքան էլ ստիպված ենք լինում որոշ դիրքեր զիջել. Հովհաննիսյան

Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, որքան էլ ստիպված ենք լինում որոշ դիրքեր զիջել. Հովհաննիսյան

Մեր ԱԹՍ-ների կիրառությունը քանակապես մեծ չէ, բայց հայկական միտքը շարունակում է աշխատել այս ուղղությամբ: ԱԵթե կարիք լինի այդ կիրառությունների նորանոր ապացույցների, կներկայացնենք։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Ռազմական ղեկավարությունը, ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում են իրավիճակին՝ ինչքան էլ ստիպված ենք լինում որոշ դիրքեր զիջել: 8-10 անգամ ավել զորքեր են մեր դեմ կանգնած:

Հրամանատարությունը վճռական է, գործողություններին տիրապետում է մինչև վերջ, զինվորների կողքին կանգնած են մինչև վերջ՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: