հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քույրը 7 օրում տեսել է երեք եղբայրների մահը․ Արցախցի Բելլայի պատմությունը

Քույրը 7 օրում տեսել է երեք եղբայրների մահը․ Արցախցի Բելլայի պատմությունը

Բելլան Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հերթապահում էր, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Պայթյուններից կես ժամ անց առաջին վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց։

«Վիրավորներից մեկին տեսա՝ աջ ոտքը չկար, ձախն էլ՝ բատինկան կար, բայց լավ չէր։ Երակային մուտքի ժամանակ ուզում էի դեմքը տեսնել, շորերը բարձրացել էր դեմքի վրա, մոտեցա, որ շորը իջացնեմ, դեմքը տեսնեմ, իջացրեցի՝ փոքր ախպերս էր։ Գոռացի՝ Սասո՜ւն, Սասո՜ւն․․․»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Բելլան ու նշում, որ իրեն այդ պահին դուրս են հանել, հետո ասել են, թե եղբորը վիրահատում են։ Սկսել է բոլոր վիրահատարաններում փնտրել Սասունին, բայց չի գտել։

«Բաժնի վարիչին ասացի՝ խնդրում եմ ասեք, Սասունը ո՞ղջ է, թե՞՝ոչ։ Քարացած մի պահ կանգնեց ու ասաց՝ ցավում եմ, արդեն ուշ էր․․․Սրտի վերջին զարկերն էին»։

Սասունը 32 տարեկան էր, պայմանագրային զինծառայող։ Վիրավորվել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զորամասերից մեկի տարածքում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Կարճ ժամանակ անց, երբ դեռ Բելլան ուշքի չէր եկել կրտսեր եղբոր զոհվելու փաստից, վիշտը կրկնապատկվում է։

«Քեռուս աղջիկն էլ էր այդ հիվանդանոցում աշխատում, վազելով եկավ՝ Բելլա, Արայիկին էլ են բերել, վիրավոր է։ Արայիկը քեռուս տղան է, Սասունի հետ նույն զորամասում էին ծառայում։ Վազեցի, որ գոնե Արայիկին տեսնեմ։ Տեսա, որ տանում են վիրահատարան, աչքերը բաց են ու գոնե խոսում էր։ Ուրախացել էի, ասում էի՝ Արո, լավ է դու ողջ ես։ Որոշ ժամանակ անց աղջիկներից մեկն ասաց, որ սրտի կանգ է եղել, գնացի վիրահատարան ասացին՝ արդեն լավ է։ Մի քիչ անցավ քեռուս աղջկան էին ման գալիս, հասկացա, որ մի բան եղել է, իջա վիրահատարան, տեսա, որ բժիշկները հերթով դուրս են գալիս Արայիկի մոտից»,-բժիշկները Բելլային ասել են, որ ներքին օրգանների վնասվածք է ունեցել, չեն կարողացել կյանքը փրկել։

Այս ամբողջ ընթացքում Բելլայի ավագ եղբայրը՝ Դավիթը գտնվում էր դիրքերում, շրջափակման մեջ։

«Սեպտեմբերի 16-ին համար մեկով բարձրացրել էին դիրքեր, դրանից հետո տուն չէին թողել գա, ասել էին՝ վիճակը վատ է։ Սեպտեբերի 20-ին հայտնվել են շրջափակման մեջ, Մարտակերտի շրջանում։ Երեք օր Դավիթից ընդհանրապես լուր չկար, երեք օր անց զանգել է ընկերոջն ու ասել ողջ է»,-հետո քորջն է հաջողվել խոսել եղբոր հետ, հեռախոսազրույցի ընթացքում՝ հաշվի առնելով, որ եղբայրը շրջափակման մեջ է ասել է, թե Սասունն ու Արայիկը վիրավորվել են, որ հանկարծ չհաշվարկված քայլեր չանի ու չվտանգի իր կյանքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: