«Քաղաքական մանիպուլյացիա». Ադրբեջանի ԱԳ նախարարություն՝ ԿԽՄԿ-ի հայտարարության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը, որը վերաբերում է Արցախի հումանիտար վիճակին։
Նշենքո, որ կոմիտեն հայտնել էր, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։
Բաքուն հայտնել է, որ ՛՛տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիայի և ճնշման միջոց են՛՛:
Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև նշել են, որ ՛՛ի գիտություն են ընդունել՛՛ ԿԽՄԿ-ի հայտարարությունը: