չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քաղաքագետն Արցախի նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարն արդիական է համարում

Քաղաքագետն Արցախի նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարն արդիական է համարում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու մասին գաղափարը ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով  Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգայայնորեն ճանաչված ահաբեկիչների օգտագործումը և դրանց ներթափանցումը տարածաշրջան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով` ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան ոչ միայն փոխում է ԼՂ հակամարտության բովանադակությունը, այլ նաև տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը անվտանգության առումով:

«Ահակաբեկիչները  ոչ միայն խնդիր են ներկայացնում արցախա-ադրբեջանական ճակատում, այլ նաև պոտենցիալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում: Վտանգ է  Ռուսաստանի համար, որտեղ, ըստ էության, կան անձինք, ում հետ նրանք կարող են գտնել ընդհանուր լեզու և իրականացնել համապատասխան գործողություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը բավականին երկար պայքարում է ահաբեկիչների դեմ Հյուսիսային Կովկասում:  Դա վտանգ է նաև Իրանի համար, որը բացարձակապես չի ցանկանում տեսնել հյուսիսային սահմանների մոտ ևս մեկ լարվածության օջախ»,- ասաց Մարկարովը:

Ըստ քաղաքագետի` դա նաև կհարվածի Ադրբեջանի ներքին կայունությանը, որովհետև ֆունդամենտալիստներին, բնականաբար, չի կարող դուր գալ աշխարհիկ ալիևյան վարչակարգը:

«Տեսականորեն Ռուսաստանը և Իրանը համագործակցում էին հակաահաբեկչական շրջանակներում, երբ իրենք ստեղծել էին համատեղ կառույց, որի նպատակն է եղել հակազդել գոյություն ունեցող հակաահաբեկչական վտանգին մեր տարածաշրջանում, բայց այսօր ավելի արդիական է հնչում այս տեսանկյունից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը ստեղծել մեկ միասնական մարմին, որը ներկայացված է լինելու Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ-Թեհրան ձևաչափով: Մոսկվայում ինչպես գիտեք առկա է «Անտիտեռոր» կենտրոնը, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ըստ էության, կարող է հանդես գալ ևս մեկ գործիք, որը պայքարելու է ահաբեկչության տարածման դեմ և տարածաշրջանի անվտանգության համար»,- եզրափակել է Մարկարովը:

  • Կիսվել: