շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերակատարությունը

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերակատարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ հումանիտար իրավիճակը բարելավվել է: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն օգնում են Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանմանը, նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքներ, պահպանվել են պատմամշակութային հուշարձաններ»,- ասել է նա ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում։

Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ խնդիրներն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։

  • Կիսվել: