ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։

Նշանակվել է դատբժշկական փորձաքննություն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Նշենք, որ Օ. Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։

  • Կիսվել: