երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխհատուցում ստանալով մենք մեր տուն՝ Արցախ վերադառնալը ավելի կդժվարացնենք. Մանգասարյան

Փոխհատուցում ստանալով մենք մեր տուն՝ Արցախ վերադառնալը ավելի կդժվարացնենք. Մանգասարյան

Եթե ՀՀ կառավարությունը որոշի արցախցիների համար բնակարանային որեւե ծրագիր իրականացնի, ապա դրա հիմքում պետք է բացառվի «փոխհատուցում» հասկացությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՀ ՍԶՄ նախկին նախարար Արմեն Մանգասարյանը:

«Ծրագիրը պետք է կոչվի արցախցիների բնակարանային ապահովման ծրագիր։ Նախ, եթե փոխհատուցման հարց լինի, ապա ադրբեջանը պետք է փոխհատուցի, հետո դեռ հարց է արդյո՞ք մենք՝ արցախցիներս փոխհատուցում ենք ուզում։

Փոխհատուցում ստանալով մենք մեր տուն՝ Արցախ վերադառնալը ավելի կդժվարացնենք։ Այդ ծրագրերի քննարկումներին մեր պաշտոնյաներն (հասարակական հիմունքներով աշխատող) ուզեն թէ չէ պետք է մասնակից լինեն։ Արցախցիների ձայնը լսելի չէ, բազմաթիվ բարձրաձայնված հարցեր այդպես էլ մնում են անպատասխան։

Դուք պետք է լինեք այն «կամուրջը», այն ձայնը, որը պետք է մշտապես հավաքագրի եւ վեր հանի այդ խնդիրները։ Պետք է ուղեցույցներ մշակել՝ հստակ ներկայացնելով հիմնական հարցերի պատասխանները»,-նշել է նա։

  • Կիսվել: