չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊՆ-ն ստուգում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման մասին լուրերը (տեսանյութ)

ՊՆ-ն ստուգում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման մասին լուրերը (տեսանյութ)

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը InfoPort.am-ի հարցին ի պատասվան չհերքեց Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման մասին լուրերը արցախյան հակամարտության գոտում։

՛՛Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում՛՛,-ասաց նա՝ նշելով, որ ֆոսֆորային արկերի կիրառության վերաբերյալ լուրերը ներկայումս ուսումնասիրվում են:                                                                             

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում։       

Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը։

Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին՛՛։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենքից հրդեհում է Արցախի անտառները։

 

  • Կիսվել: