երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք չէ սահմանափակվել գեղեցիկ բառերով. Շվեյցարիայի ու Բրազիլիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ Արցախի հարցով նիստում

Պետք չէ սահմանափակվել գեղեցիկ բառերով. Շվեյցարիայի ու Բրազիլիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ Արցախի հարցով նիստում

Արցախի բնակչությունն արդեն իսկ մարդասիրական ծանր իրավիճակում էր և կրում էր տառապանք։ Այս մասին ՄԱԿ-ի՝ ԱԽ-ի՝ Արցախի հարցով նիստում հայտարարել է Շվեյցարիայի ներկայացուցիչը: 

Նա ընդգծել է, որ իրավիճակը մնում է փխրուն, ուստի պետք չէ չսահմանափակվել միայն գեղեցիկ բառերով։

՛՛Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որոնք նախաձեռնեց Ադրբեջանը։ ԼՂ բնակչությունն արդեն իսկ մարդասիրական ծանր իրավիճակում էր և կրում էր տառապանք։ Իրավիճակը մնում է փխրուն։ Մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով՛՛,-ասել է նա:

Բրազիլիայի ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ ընթացիկ ճգնաժամն արդեն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել:

՛՛Դատապարտում ենք միակողմանի գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների վրա հարձակումները։ Հասկանում ենք, որ ընթացիկ ճգնաժամն այն վեճի շրջանակում է տեղի ունենում, որը մի քանի սերունդ է շարունակվել և հազարավոր մարդու կյանք է արժեցել՛՛,-ասել  է նա:

 

  • Կիսվել: