երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»,– ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: