երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում: Այս մասին տեղեկանում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում: Տեղեկատու հեռախոս՝ - 911:

  • Կիսվել: