ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը. Բոնոն՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ Խովաևի հետ հանդիպման մասին

Պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը. Բոնոն՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ Խովաևի հետ հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն ՛՛Ազատության՛՛ հետ զրուցյում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Ազատության դիտարկանը, թե Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ, այնուամենայնիվ, այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է՝ նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում՝ Բոնոն պատասխանել է. ՛՛Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ՛՛:

Ճշտող հարցին, թե արդյոք պատրա՞ստ է նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ՝ Բոնոն արձագանքել է. ՛՛Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի՛՛:

  • Կիսվել: