երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անկախութունը չենք ճանաչել, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի. Վարչապետ

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անկախութունը չենք ճանաչել, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում խոսեց այն մասին, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։

Քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաքագրել էր տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին հասցեագրված հարցերն ու այն ուղղեց վարչապետին։ Արցախի անկախության ճանաչման հարցը հնչեցրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ինչո՞ւ Ձեր նախորդ ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր»,–ասել էր Աշոտյանը։

Փաշինյանը հակադարձեց` իսկ ինչո՞ւ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել Արցախի անկախությունը։

««Իսկանդեր» օգտագործեիք, պրծնեինք էս պատմությունից... Շատ պարզ պատճառով չենք ճանաչել, որովհետև այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնել չէր լինի»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: