երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փաշինյանն Իսրայելին խորհուրդ է տվել առաջարկած «հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին»

Փաշինյանն Իսրայելին խորհուրդ է տվել առաջարկած «հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելին խորհուրդ է տվել Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն: Այս մասին գրում է Jerusalem Post-ը, որը ՀՀ վարչապետի հետ զրույցից ընդարձակ հոդված է հրապարակել՝ նշելով, որ երբ Հայաստանն Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին նախագահ Ռեուվեն Ռիվլինը զանգահարել է ՀՀ իր գործընկերոջն ու մարդասիրական օգնություն առաջարկել:

Թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել է՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել է. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: 

  • Կիսվել: