կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պաշարված Արցախում հարսանիք է. փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք

Պաշարված Արցախում հարսանիք է. փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք

Այսօր Ս. Հակոբավանքում  տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Հայտնում են հայ առաքելական եկղեցու  Արցախի թեմից:

Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։

Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ և շենացնել Արցախը:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել պսակադդրությունից եւ կից գրառում կատարել:

«Արմանի և Մարիամի պսակադրություը Սուրբ Հակոբավանքում
03.09.2023»:

  • Կիսվել: