հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պարեկները Սամվել Շահրամանյանին թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու համար նախազգուշացում են արել

Պարեկները Սամվել Շահրամանյանին թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու համար նախազգուշացում են արել

ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝  թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։

Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք չունի։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմել, միայն զգուշացրել են։

Հայաստանում թիկնազորով եւ ավտոշարասյունով երթեւեկելու «առավելությամբ» օժտված են պետական պահպանության ենթակա անձինք, օրինակ՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը, այլք։

  • Կիսվել: