հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պառավաթումբում գարնանացանին հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս կկատարեն

Պառավաթումբում գարնանացանին հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս կկատարեն

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Պառավաթումբ համայնքում վարելահողերի հիմնական մասը մշակվում է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Պառավաթումբի համայնքապետ Սասուն Սարգսյանը՝ հավելելով, որ գյուղում հիմնականում զարգացած է հողի մշակությունը:

Нет описания.

Նրա խոսքով՝ համայնքում, սակայն, գյուտեխնիկա չունեն, ինչը լուրջ խնդիր է առաջացրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:

Нет описания.

«Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին խնդրին լուծում տալու համար, բայց դեռ պատասխան չենք ստացել: Բնակիչները մեծ ցանկություն ունեն մշակելու իրենց հողատարածքները, որպեսզի հողամասերը չվերածվեն թփուտի կամ անտառի, սակայն տեխնիկայի իսպառ բացակայության հետևանքով զրկված են այդ հնարավորությունից»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը՝ հայտնելով, որ գյուղամերձ 48 հեկտար հողատարածքում աշնանացան է իրականացվել:

Нет описания.

Ըստ մեր զրուցակցի՝ գարնանացանի ընթացքում էլ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս կիրականացնեն: Պառավաթումբում նաև խաղողի փոքր այգի է հիմնվել: Ոռոգման նպատակով ժամանակին գյուղում կառուցվել է 2000 տոննա տարողությամբ ջրամբար, որից ջուրն ինքնահոս տեղ է հասնում է, սակայն, Ս. Սարգսյանի տեղեկատվությամբ, համայնքի բյուջեն թույլ չի տալիս ապահովել պահպանման ծախսերն ու վերանորոգել այն: Անդրադառնալով անասնապահությանը՝ Ս. Սարգսյանը հայտնել է, որ որոշակի անասնագլխաքանակ են ձեռք բերել տոհմակայանից:

«Փորձում ենք գյուղատնտեսության այդ ճյուղով էլ զբաղվել»,-ընդգծել է համայնքապետը:

Нет описания.

Խոսելով Պառավաթումբի զարգացման նախադրյալներից՝ Ս. Սարգսյանն անհրաժեշտություն է համարել զարգացման ծրագրերի իրագործումը գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի գյուղացին զբաղմունք ունենա և շարունակի շենացնել իր ծննդավայրը:

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: