երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Օրվա ընթացքում կրկին թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները

Օրվա ընթացքում կրկին թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

 
 

  • Կիսվել: