չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որքանով է ապահովված Արցախի անվտանգությունը. Արտակ Բեգլարյանը` հիմնախնդրի կարգավորման մասին

Որքանով է ապահովված Արցախի անվտանգությունը. Արտակ Բեգլարյանը` հիմնախնդրի կարգավորման մասին

Արցախում կարճաժամկետ առումով անվտանգային խնդիրները լուծված են, ինչը չի կարելի ասել երկարաժամկետի հեռանկարի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
 
Նրա խոսքով` քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով, արկածախնդրություն է խոսել Արցախում անվտանգային խնդիրների լուծման մասին։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում Արցախը երբեմն հայտնում է ադրբեջանական սադրանքների կիզակետում։
 

«Կարճաժամկետ առումով մի քանի դրվագներ լինում են, եղել են նաև մի քանի խոշոր դրվագներ, նաև վիրավորման դեպքեր, այդ թվում` զինծառայողների ու քաղաքացիական անձանց, բայց մեծ հաշվով այս պահին Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովված է»,- ասաց նա։

 
«Նախկին ԼՂԻՄ սահմանները և Շահումյանը օկուպացված են, և պետք է դրանք ճանաչել հայկական, սակայն շատ դեպքերում երկրները միմյանց ճանաչում են կամ նույնիսկ ՄԱԿ-ի անդամ են դառնում առանց սահմանների հստակեցման»,- նշեց Բեգլարյանը։
Ըստ նրա` կարևորն այս պարագայում կարգավիճակն է ու ճանաչումը, սահմանները կարող են տասնամյակներ շարունակ քննարկվել, վեճերի առարկա լինել։

  • Կիսվել: