շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր ունենալ տարածաշրջանում, ինչպես ՌԴ-ն. Պեսկով

Ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր ունենալ տարածաշրջանում, ինչպես ՌԴ-ն. Պեսկով

Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են դուրս մղել Ռուսաստանին Ղարաբաղի տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին ՌԴ-ն է, Մոսկվան շարունակում է իր ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՛՛Ռոսիա 1՛՛,-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պեսկովին հարց է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, որոնք իրենց խնդիրն են համարում Ղարաբաղի տարածաշրջանից ռուս խաղաղապահներին վտարել, խզել Ռուսաստանի և Հայաստանի կապերը:

՛՛Դե, հասկանում եք, ինչ-որ տեղ, հավանաբար, երեք-չորս-հինգ տարի առաջ նման պայքար էր մղվում դիվանագիտական դիմակների դեմ։ Հիմա այդ դիմակները վաղուց արդեն գցված են, և պայքարն ուղիղ ճակատ է մղվում՝ բացեիբաց։ Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մի շարք երկրներն արդեն հազիվ թե կարող են հավակնել միջնորդի ինչ-որ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրք են գրավել՛՛,-ասել Է Պեսկովը։

՛՛Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում որդեգրելով՝ հավակնել ինչ-որ բանի՝ դա և՛ անհնար է, և՛ անտեղի։ Իսկ այն, որ փորձում են մեզ դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ օրս ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի նման դեր խաղալ, բացի Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը՛՛,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: