«Ոչ Արցախի հայաթափմանը», «Ոչ ադրբեջանական օկուպացիային». հանրահավաք Ստեփանակերտում (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Ստեփանակերտում Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի առթիվ ժամը 18:00-ից Ազատության հրապարակից քայլերթ սկսվեց դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ մեկ ժամ անց տեղի ունեցավ հանրահավաք։
Քայլերթը առաջնորդում էին Արցախի պատգամավորները։ Նախագահ Հարությունյանը հանրահավաքին հետևում էր իր նստավայրի բակից։
Արցախցիները պարզել էին պաստառներ՝ ՛՛Ոչ Արցախի հայաթափմանը՛՛, ՛՛Ոչ ադրբեջանական օկուպացիային՛՛ գրառումներով: