կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ո՞ւր են ՄԱԿ-ի երկրները, երբ Արցախում երեխաները կիսաքաղցած են․ Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են

Ո՞ւր են ՄԱԿ-ի երկրները, երբ Արցախում երեխաները կիսաքաղցած են․ Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են

Արցախի Համաժողովրդական շարժումը շարունակում է Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները։ Արցախցիներն ու տասնյակ քաղաքացիներ «բացել կյանքի ճանապարհը» պահանջով այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջև են՝ հաջակցություն արցախցիների։

Դեսպանատան դիմաց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանն արցախցիների անունից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն դիմեց Ֆրանսիային՝  պահանջելով գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։

«Ո՞ւր  են ՄԱԿ-ի երկրները, որոնց թվում է նաև Ֆրանսիան, երբ խախտվում են արցախցի երեխաների կրթության, առողջապահության, ազատ տեղաշարժի իրավունքները, թալանվում նրանց տները, խոշտանգվում նրանց հարազատները։  Արցախում այս երեխաների հասակակիցները կրում են մեծագույն սխրանքներ, կիսաքաղցած  են ու առանց գազի։ Մենք Արցախն ենք, ո՛չ Արցախի շրջափակմանը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ միջազգային հանրությունը որևէ ձևով չի սաստում Ադրբեջանին և շոշափելի քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի ռազմական իշխանությանը կանգնեցնելու ուղղությամբ

 

Նշենք, որ ցույցին մասնակցում են նաև Արցախից տեղահանված ու շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները։

Հիշեցնենք, որ Արցախի օպերատիվ շտաբը Հայաստանում իրազեկման ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև։

Համաժողովրդական շարժումն Արցախում մեկնարկել է անցած ուրբաթ․ հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նրանց քայլերթով միանում են Արցախի մարզերի բնակիչները՝ Լաչինի ապաշրջափակման ու արժանապատիվ խաղաղության պահանջով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միացել են շարժմանը՝ նստացույց հայտարարելով։

Հիշեցնենք նաև, որ Լաչինի միջանցքը փակ է 218 օր, իսկ հունիսի 15-ից դադարեցվել է նաև Արցախ հումանիտար ապրանքների, դեղորայքի, մթերքների մուտքը։

  • Կիսվել: