ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Վլադիմիր Սարգսյան

Նվիրումը` անմահություն... Վլադիմիր Սարգսյան

2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմում քաջաբար ընկան բազում հայորդիներ, ովքեր հայրենիքը վեր դասեցին սեփական կյանքից։ Նրանցից է 20-ամյա Վլադիմիր Սարգսյանը։

Վլադիմիր Կամոյի Սարգսյանը ծնվել է 2000թվականի մայիսի 11-ին, ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում։ 2006թ.-ին հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց ու ավարտել 2017թ.-ին: 2018թ.-ին անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրականում: Այդ ընթացքում աչքի է ընկել որպես կարգապահ, խիզախ, օրինակելի զինվոր և հայրենիքի պաշտպան, զորամասի հրամանատարության կողմից արժանացել գովասանքի և խրախուսանքի: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ.-ի օգոստոսի 30-ին։ Վլադիմիրը դեռ չէր հասցրել փարատել ծնողների կարոտը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա չերկմտեց, զենք վերցրեց ու նետվեց մարտի։
Բնութագրությունը հասանալի չէ
«Վերջին անգամ որդուս ձայնը լսել եմ սեպտեմբերի 29-ին, դրանից հետո այդպես էլ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Հոկտեմբերի 1-ին լուրը հասավ, որ զոհվել է Մարտունու 3֊րդ պաշտպանական շրջանի դիրքերում: Նա իր մեծ երազանքները տեսնում էր միայն հայրենիքում. սիրում էր հայրենի գյուղը ու իր ապագան միայն այստեղ էր տեսնում։ Անսահման հպարտությամբ եմ խոսում որդուս մասին, որովհետեւ նա այն հերոսներից էր, ով չվախեցավ կանգնել թշնամուն դեմ-հանդիման, պաշտպանեց այս հողը, որ այնքան թանկ էր Վլադիմիր համար»,-պատմում է մայրը։
 

  • Կիսվել: