ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր շենքային պայմանները դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու հնարավորություն են ընձեռում. Չլդրանի դպրոցի տնօրենը ներկայացնում է կրթօջախի առօրյան

Նոր շենքային պայմանները դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու հնարավորություն են ընձեռում. Չլդրանի դպրոցի տնօրենը ներկայացնում է կրթօջախի առօրյան

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի Տիգրան Իզմիրլյանի անվան դպրոցում  70 աշակերտ է սովորում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Սամվել Ղուկասյանը:

Нет описания.

Нет описания.

«Աշակերտների քանակով պայմանավորված` դասարաններ կան, որոնք  միացյալ են պարապմունքներն անցկացնում: Այս ուսումնական տարում  12-րդ դասարանում 3 աշակերտ է սովորում, 8-ն էլ՝ 9-րդ դասարանում: Կրթօջախում նաև նախադպրոցական խումբ է գործում, որտեղ հաճախում է 12 սան: Գյուղը  մանկապարտեզ չունի։ Այդ առումով նախադպրոցական խմբի պարապմունքները շատ կարևոր են։  Ուսուցիչներն էլ  հիմնականում երիտասարդ  մասնագետներ են»,-նշել է Ս. Ղուկասյանը:

 

Нет описания.
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը կառուցվել է 2002թվականին, ժնևահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի ֆինանսավորմամբ,  և կրում է նրա անունը:
Нет описания.
««Հայաստան» համահայկական հիմնադրամը,  «Իզմիրլյան» հիմնադրամը և Արցախի կառավարությունը   ստանձնել են համատեղ ջանքերով  դպրոցական շենքի վերանորոգման, կցակառույց երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները: Արդյունքում առաջին հարկում ունեցանք  ընդարձակ, լուսավոր դահլիճ, երեք  մեծ դասասենյակ, սանհանգույց, իսկ երկրորդ հարկում` ևս երկու դասասենյակ`  նոր հնարավորություններ  ստեղծելով դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար: Դպրոցական միջոցառումներն արդեն անց ենք կացնում նոր կառուցված դահլիճում, այլ ոչ թե բակում: «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից դպրոցին տրամադրվել է նաև անհրաժեշտ գույք, որի մի մասը, Արցախի շրջափակմամբ պայմանավորած, դեռ տեղ չի հասել:  Փոխվել են պատուհանները, դռները, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, երրորդ հարկի հատակը սալիկապատվել է, նոր կաթսա և ջեռուցման նոր մարտկոցներ են տեղադրվել»,-մանրամասնել է կրթօջախի տնօրենը` իրազեկելով նաև, որ շենքային նոր պայմանների շնորհիվ դպրոցի`  Լևոն Ադյանի անունը կրող գրադարանը ևս գործում է լայն ու հարմարավետ սենյակում:

Нет описания.

Нет описания.

Ս. Ղուկասյանի խոսքով`  դպրոցի աշակերտները ամեն տարի մասնակցում են առարկայական օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ արձանագրում: 

  • Կիսվել: