երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր փոփոխություններ՝ 40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում

Նոր փոփոխություններ՝ 40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում

40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերը Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․

 պահանջվող տեղեկատվությունն Անշարժ գույքի պետական ռեգիստրից կստացվի ինքնաշխատ եղանակով։

 Այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն․

այլ դեպքերում՝ աջակցությունը տրամադրվում է 10 հազար դրամի չափով։

  • Կիսվել: