երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Նոր մանրամասներ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Այս մասին փոխանցում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երեւանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթեւ, նրանք ապաքինման փուլում են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ։

  • Կիսվել: