երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շոյգու. Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել

Շոյգու. Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպեր թույլ չեն տրվել: Այս մասին երկուշաբթի ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստին  հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել: Բացվել եւ պահպանվում է քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա:

Ինչպես նշել է Շոյգուն, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ ռազմագերիների փոխանակում է կազմակերպվել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Բացի այդ, դիերի փոխանակում է տեղի ունեցել:

Խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղում  իրականացվում է նոյեմբերի 10-ից` եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Այսօրվա դրությամբ ռուսական զորքերի խմբավորումը 23 դիտակետ է տեղակայել նշանակված տարածքներում:

«Քաղաքացիները լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում են իրենց բնակության շրջաններ եւ վերականգնում են իրենց տները: Նրանց օգնում են խաղաղապ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42.000 փախստականի վերադարձը»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը:

Ռուս խաղաղապահները նաեւ ականազերծում են Լեռնային Ղարաբաղի տարածքը. այսօրվա դրությամբ վնասազերծվել է ավելի քան 6 հազար պայթունավտանգ օբյեկտ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: