երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նարինե +» կաթնամթերքը հասանելի է Ստեփանակերտի մի շարք դեղատներում

«Նարինե +» կաթնամթերքը հասանելի է Ստեփանակերտի մի շարք դեղատներում

Այսօրվանից «Նարինե+» կաթնամթերքը, որն արտադրվում է Արցախի Գիտական կենտրոնի արտադրամասում,  իր սպառողներին հասանելի կդառնա մայրաքաղաքի մի շարք դեղատներում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։

«Տրանսպորտ չլինելու պատճառով արտադրանքն բոլոր դեղատներին չենք կարողանում հասցնել, և այդ պատճառով եղած հումքով պատրաստած արտադրանքը միայն կենտրոնին մոտ գտնվող դեղատներին ենք կարողանում տրամադրել։ Կաթը ստանում ենք «Արցախկաթ» ընկերությունից, եթե ընկերությունը շարունակի տրամադրել անհրաժեշտ քանակությամբ կաթ, ապա, շաբաթական մեկ օրվա փոխարեն, դեղատները երկու անգամ կստանան արտադրանքից»,-մանրամասնել է Ա. Սարգսյանը։

Նշենք, որ «Նարինե+»-ը բազմաբաղադրիչ ֆունկցիոնալ կաթնամթերք է: Պրոբիոտիկ կաթնամթերքն ունի բարձր հակամանրէային և հակաօքսիդանտային հատկություն:

  • Կիսվել: