չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նամակը փոխանցվել է ռուս խաղաղապահներին․ ԼՂ բնակիչները սպասում են պատասխանին

Նամակը փոխանցվել է ռուս խաղաղապահներին․ ԼՂ բնակիչները սպասում են պատասխանին

«Նամակը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին փոխանցվել է։ Ակնկալում ենք գրավոր պատասխան երկուշաբթի օրը, ինչպես և խոստացվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից»,- այս մասին գրել է Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյան և կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչներ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները, երեկ երեկոյան ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր:

Նրանք հանդիպում են պահանջել զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ՝ հասկանալու համար, թե ավտոբուսներով դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ ավտոերթի իրականացման ժամանակ ինչ քայլեր են ձեռնարկվելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ապահովելու իրենց անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում օրեցօր իրավիճակը վատանում է, իսկ իրենք տեսնում են խաղաղապահ զորախմբի հրամանատարության անգործությունը: Նրանք նաև իրենց օգնությունն են առաջարկել համատեղ ուժերով Լաչինի միջանցքում օրենքի կիրառումը ապահովելու հարցում: Խաղաղապահների ներկայացուցիչը ակցիայի մասնակիցներին խնդրել էր հարցերը գրավոր շարադրել, խոստացել, որ հրամանատարությունը երկուշաբթի կպատասխանի դրանց:

  • Կիսվել: