ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մուրադ Փափազյանը ֆրանսիական ալիքի եթերում խոսել է Արցախում տիրող հումանիտար աղետի մասին

Մուրադ Փափազյանը ֆրանսիական ալիքի եթերում խոսել է Արցախում տիրող հումանիտար աղետի մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ելույթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսության լուրերի թողարկման շրջանակում։

Հայ գործիչն անդրադարձել Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, Ադրբեջանի և Թուրքիայի գործած ագրեսիային, այդ համատեքստում միջազգային հանրության լռության ու անգործությանը, ինչպես նաև Եվրամիության՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագրին։

Նա կոչ է արել Ֆրանսիային ավելի մեծ դեր կատարել եվրոպական հարթակում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, Ֆրանսիայի հասարակությանը, ժողովրդավարներին և մարդասերներին հորդորել մասնակցել հունվարի 17-ին, ժամը 18.30 ին, Փարիզում խորհրդարանի առաջ կայանալիք հանրահավաքին, սատարելու համար Արցախին ու Հայաստանին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների որոշմամբ՝ անցյալ տարվա հուլիսի 13-ին արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան։

  • Կիսվել: