ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միրզոյանը ողջունել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովի հայտարարությունը

Միրզոյանը ողջունել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովի հայտարարությունը

Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին հայտարարությունը, որն այսօր ընդունվել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասացՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա հիշեցրեց ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը՝ ընդգծելով, որ Միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են կատարման համար, այլապես դեպքում պետք է լինեն հետեւանքներ։

՛՛Այլապես միջազգային հարաբերությունների համակարգը պարզապես կդադարի գործել՛՛,-նշեց նա:

Նշենք, որ ԵԽԽՎ հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ կատարել Արդարադատության դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից իրենց ուղղված միջոցները:
 

  • Կիսվել: