երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող. Հովհաննիսյան

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող. Հովհաննիսյան

Ճեպազրույցի ժամանակ այսօր ՊՆ ներկաայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները:

Նա նշեց. ՛՛Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում` միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություն:

Հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում ՊԲ-ն կարողացել է հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են:

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ մեր զինված ուժերը հարցադրումներն ու առաջարկները մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:

Քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին բերել հրադադարի, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, ինչպես նաև հստակ մատնացուցում, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը։

Թե երեկ ձերբակալված և թե այլ ահաբեկիչների մասին կան ապացույցներ` իրենց առկայության, իրենց օգտագործման, ինչպես նաև իրենց մարտավարության` թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում և այլն: Այս ահաբեկիչը արդեն իսկ ձերբակալված է, հարուցված է քրեական գործ և ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար՛՛:

 

  • Կիսվել: