կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միգուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, իրենք որոշեն, ում են տալիս խաղաղապահների մանդատը. արցախցի պատգամավոր

Միգուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, իրենք որոշեն, ում են տալիս խաղաղապահների մանդատը. արցախցի պատգամավոր

Ռուսաստանն այսօր Արեւմուտքի հետ լուրջ հակամարտության մեջ է ուկրաինական ճակատում, եւ երբ մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ակնկալիք ունենք, որ Հայաստանը կարող է հասնել նրան, որ ՌԴ խաղաղապահ զորախմբին տրվի ՄԱԿ-ի մանդատ, կարո՞ղ է ՄԱԿ-ը նպատակահարմար գտնի այլ զորախմբերի տալ այդ մանդատը եւ ուղարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում դիմելով ԱԺ հայտարարության տեքստը ներկայացնող պատգամավոր Մարսել Պետրոսյանին, հարց ուղղեց Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

«Այդ պարագայում ի՞նչ ջանք պետք է կարողանա դնել Հայաստանը, որպեսզի  ռուս խաղաղապահներին կարողանա ՄԱԿ-ի անվտանգության մանդատի շնորհման հարցը կարգավորել: Միգուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, իրենք որոշեն»,-շարունակեց նա:

Ի պատասխան Մարսել Պետրոսյանն ասաց. «ՄԱԿ-ի մանդատը տրվում է անվտանգության խորհրդի եւ գլխավոր ասամբլեայի համատեղ համաձայնությամբ, որոշմամբ, բանաձեւով եւ այլն:  Խնդիրն այն է, որ այսօր մենք տեղյակ ենք, որ ինչ-ինչ բանակցային գործընթացներ են ընթանում գերտերությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների միջեւ եւ չի բացառվում, որ կարողանան ընդհանուր հայտարարի գալ այդ հարցում: Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տրամադրելու հարցին, բոլոր դեպքերում մենք չենք որոշում: Մենք ընդամենը ներկայացնում ենք առաջարկություն, որը թերեւս ամենաօպտիմալն է: Մենք հավատում ենք  միջազգային հանրության ողջախոհությանը եւ կարծում ենք՝ նրանք ճիշտ մոտեցում կցուցաբերեն այս հարցում»:

  • Կիսվել: