երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների շահառուներին ավելի քան 640 մլն դրամ է փոխանցվել. ԱՀ ՊԵԿ

Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների շահառուներին ավելի քան 640 մլն դրամ է փոխանցվել. ԱՀ ՊԵԿ

Միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 2124 շահառուներին փոխանցվել է 646 մլն դրամ :

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը շարունակվում է: 

Ինչպես տեղեկացնում են  ԱՀ պետական եկամուտների կոմիտեից՝ 2023 թվականի մարտի 24-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 2124 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 646 մլն դրամ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված գումարից շուրջ 493 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 4346 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով: 

Ընթացիկ տարվա մարտի 24-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է  ծանոթանալ կից հղմամբ.

  • Կիսվել: