ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ- Գորիս մայրուղին

Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ- Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»:

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի՝ ադրբեջանցիները պահանջում են փակել Դրմբոնի հանքավայրը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: