երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան ԼՂ է ուղարկել ականազերծման մասնագետների՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով

Մեծ Բրիտանիան ԼՂ է ուղարկել ականազերծման մասնագետների՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հարցազրույց է տվել Trend-ին և նշել, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծման ոլորտում գիտելիքների փոխանակման և Ադրբեջանին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները։

Ըստ նրա՝ ականազերծումը հսկայական աշխատանք է: Դիվանագետն ասել է. ՛՛Բրիտանացի փորձագետներն արդեն աշխատում են տարածքում, և մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ոլորտում մեր փորձն ու աջակցությունը տրամադրելու տարբերակները՛՛:

Նա հավելել է, որ հնարավոր է՝ դա լինի Պաշտպանության նախարարության միջոցով։

 

  • Կիսվել: