ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Մեր օրակարգում ընդգրկված չէ ԼՂ-ում ապրող հայերին ինքնավարություն տալու հարցը». Ալիև

«Մեր օրակարգում ընդգրկված չէ ԼՂ-ում ապրող հայերին ինքնավարություն տալու հարցը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին նա ասել է France 24-ին տված հարցազրույցում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչ վերաբերում է ինքնավաության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միայն անկախության մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը՛՛:

Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է իր դիրքորոշումը այն մասին, թփե իբրև ՛՛ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է՛՛: ՛՛Եթե հակամարտությունը կարգավորված չէ, թող ասեն՝ ինչպես է պետք կարգավորել՛՛,-ասել է Ալիևը:

 

  • Կիսվել: