ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք որակական նոր հիմքերի վրա ենք դնելու գիտության ոլորտի բոլոր աշխատողներին ըստ արժանվույն գնահատելու գործընթացը. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Մենք որակական նոր հիմքերի վրա ենք դնելու գիտության ոլորտի բոլոր աշխատողներին ըստ արժանվույն գնահատելու գործընթացը. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Անցնող 2021 թվականը Արցախի գիտական կենտրոնի համար, իսկապես, մեծ հաջողությունների և ձեռքբերումների տարի է եղել: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով գիտության ոլորտին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Գիտությամբ զբաղվելն Արցախում այլևս արժանապատիվ է: 2022 թվականին մենք որակական նոր հիմքերի վրա ենք դնելու գիտության ոլորտի բոլոր աշխատողներին ըստ արժանվույն գնահատելու գործընթացը՝ հավելավճարներ սահմանելով գիտական թեմաների մեջ ընդգրկված բոլոր գիտաշխատողների համար: Արժևորում եմ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի և ՀՀ-ի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների այցն Արցախ, ովքեր իրենց հետ բերել են լաբորատորիաներ, գույք: Վերջապես, գիտական արդյունքն Արցախում առևտրայնացվում է. 2 արտադրամասեր կստեղծվեն 2022 թվականին: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրումը ևս կշարունակվի։ Բոլոր դպրոցներում մինչև 2023թ. պետք է ունենանք լաբորատորիաներ, և մենք արդեն ունենք շոշափելի արդյունքներ այն դպրոցներում, որտեղ արմատներ ենք ձգել», - նշել է Լ. Ղարախանյանը:

  • Կիսվել: