ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մենք ոչ մի կապ չունենք բազմաթիվ զոհերի հետ. Սերժ Սարգսյանը՝ Խոջալուի դեպքերի մասին

Մենք ոչ մի կապ չունենք բազմաթիվ զոհերի հետ. Սերժ Սարգսյանը՝ Խոջալուի դեպքերի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ երրորդ նաագահ Սեր Սարգսյանը հարցազրույց է տվել  BBC-ի ռուսական ծառայությանը:

Հարցազրույցում նա անդրադարձելէ Խոջալուի դեպքերին:

BBC-ն նշում է, որ 2000 թվականին Սերժ Սարգսյանը բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցում, մեկնաբանելով Խոջալուի` 1991 թ.-ին տեղի ունեցած դեպքերը, ասել էր. ՛՛Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ նրանք պարզապես կատակում են մեզ հետ: Ադրբեջանցիները մտածում էին, որ հայերը մարդ են, որոնք չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա: Պետք է էր այդ ամենը կոտրել՛՛:

Ըստ BBC-ի՝ Բաքվում այդ խոսքերը դիտեցին որպես քաղաքացիական անձանց սպանության խոստովանություն: Հայկական կողմը հայտարարեց, որ Սարգսյանի խոսքերն աղավաղված են և դե Վաալին մեղադրեցին շահարկման մեջ:

Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է. ՛՛Ես շատ հստակ եմ արտահայտվել [2000 թ.], և այսօր էլ նույն կերպ կարտահայտվեի՛՛:

Նա պարզաբանել է. ՛՛Ես ասացի, որ ադրբեջանցիները կարծում էին, որ մենք չենք կարող մեր ձեռքը բարձրացնել [քաղաքացիական բնակչության վրա]: Ձեռքի բարձրացումը չի նշանակում սպանել: Սա նշանակում է, որ ինչպես նրանք վտարեցին մեր ժողովրդին, այսպես ասենք, իրենց տարածքներից, այդպես էլ մենք էինք ստիպված անել, քանի որ այլ տարբերակ չունեինք, մենք չէինք կարող պահպանել առաջնագիծը և թիկունքում ունենալ ադրբեջանական բնակավայրեր՛՛:

Միևնույն ժամանակ, Սարգսյանը կրկին կտրականապես հերքել է հայկական ուժերի մասնակցությունը խաղաղ բնակիչների սպանության մեջ. ՛՛Մենք ոչ մի կապ չունենք բազմաթիվ զոհերի հետ: Այս մասին ես ձեզ ասում եմ որպես դեպքերին քաջատեղյակ մարդ՛՛,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: