Մենք մարդ ենք, բորենի չենք. Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի ռազմագերիներին հայկական կողմից ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքի մասին
Մենք մարդ ենք և ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հայկական կողմն անչափ հումանիստ թշնամու ռազմագերիների նկատմամբ:
Նա նաև նշեց. ՛՛Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են տանում, մեր դեմ շատ ուժեղ թ՛նամի է կանգնած՛՛:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս պահի դրությամբ ինչ վիճակ է Հադրութում՝ նա ասաց. ՛՛Հադրութում իրավիճակը չի փոխվել, վերջին օրերին նույնն է՛՛:
՛՛Որպես կանոն՝ մերձարաքսյան դաշտավայրերը, հովիտները, Մատաղիսը մարտերի ամենածանր հատվածներն են՛՛,-հավելեց Հովհաննիսյանը: