Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը նորից բացվի․ Ջոն Քիրբի
Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչ անել Բաքվին։
«Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», – ասել է նա։
Նա ավելացրել է, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնել դիվանագիտական ճանապարհով։