երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մեկնարկում է բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և միասնական ու ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Մեկնարկում է բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և միասնական ու ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

ԱՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է բուհերի` 2023 թվականի ընդունելության համար մասնագիտության ընտրության և միասնական ու ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշեց, որ բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և միասնական ու ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը կմեկնարկի ընթացիկ տարվա ապրիլի 15֊ից և կշարունակվի մինչև մայիսի 8֊ը ներառյալ։
 
«Հայտագրման համար բոլոր անհրաժեշտ նյութերը տեղադրված են ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, դրանք տրամադրվել են նաև ուսումնական հաստատություններին, տպագրվել մամուլում։ Արցախի շրջափակման առաջ բերած խնդիրներով պայմանավորված` ԳԹԿ աշխատակազմն ի վիճակի չէ տեղերում հանդիպումներ կազմակերպել շրջանների ավագ դասարանների աշակերտների հետ և ներկայացնել ընդունելության կարգը։ Այդ պատճառով գործարկել ենք թեժ գիծ, որպեսզի դիմորդները մշտական կապի մեջ լինեն ԳԹԿ աշխատակազմի հետ։ Պետք է նշել, որ ստեղծված պայմաններում դիմորդ-կենտրոն կապի ապահովման գերադասելի տարբերակը էլեկտրոնային միջոցն է, որով նրանք կարող են դիմել մեզ և առաջադրել իրենց կողմից հետաքրքրող հարցերը»,- մանրամասնել է պատասխանատուն` ընդգծելով` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել ցանկացող դիմորդների` ԳԹԿ գրասենյակ ներկայանալը պարտադիր չէ։
 
Դիմում-հայտի լրացման փոփոխված տարբերակը նրանց համար էլ է ուղարկվելու, բայց նրանք պետք է ԳԹԿ դիմեն առցանց եղանակով կամ զանգահարեն, որպեսզի աշխատակիցների օգնությամբ կարողանան լրացնել հայտը, քանի որ այնտեղ առկա տեխնիկական նրբություններ կան։ Ընդ որում` ԳԹԿ-ն օժանդակելու է միայն հայտագրման գործում, իսկ ներբուհական քննության համար ուսանողը պետք է ներկայանա բուհ։
 
Որպես փոփոխություն` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը առանձնացնում է հետևյալը.
 
«Այս տարի չեն լինելու երկու աստղանիշով  քննություններ և մեկ աստղանիշով մասնագիտություններ։ Դիմորդը պարտադիր պետք է  հանձնի ընդունելության երկու քննություն, և բոլոր քննությունների համար դրական են համարվում ստացվող 7, 5 և բարձր միավորները։ Ինչպես նաև վերացվել է մեկ աստղանիշով մասնագիտություններում 6,0-ից մինչև 7,25 միավորով անվճար տեղեր ընդունվելու արտոնությունը»։
 
«Ընդունելության քննությունները լինելու են միասնական կամ ներբուհական։ Ատեստատի գնահատականն այլևս հաշվի չի առնվելու»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: