կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների համար տույժ֊տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը

Արցախում մեկնարկել է ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների համար տույժ֊տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսված է և տևելու է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 13-ը։

Մեկնարկել է ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների համար տույժ֊տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՆԳ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ քաղաքացիները կարող են ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն և տեղում լրացնել դիմումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեին հնարավոր է ուղարկել դիմումը՝ կցելով վարչական տույժ նշանակելու մասին բոլոր որոշումները, ԴԱՀԿ ապահովող ծառայության որոշումները (առկայության դեպքում), մուծված լինելու դեպքում՝ անդորրագիրը, անձը հաստատող փաստաթուղթ: Տեղեկատու հեռախոս` 047 97 43 40:

«Մենք արդեն հայտարարել էինք, բայց հիմա ավելի ենք հստակեցրել, որպեսզի հասկանալի ու մատչելի լինելի քաղաքացիների համար: ԱՀ նախագահի նախաձեռնությամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքները փոխհատուցվելու են: Ովքեր չեն կարողանում ուղարկել դիմումը էլեկտրոնային հասցեին, կարող են զանգել կամ ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն», - հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դիմումներն ընդունվում են երեկվանից և արդեն հերթեր են գոյացել: Այն քաղաքացիները, որոնք արդեն մարել են տույժ-տուգանքները, կարող են ներկայացնել համապատասխան կտրոնները և ստանալ փոխհատուցում: Դիմումների ձևը՝ ստորև.Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: