կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է. ԼՂ բնակիչ

Մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է. ԼՂ բնակիչ

ԼՂ բնակիչ Ռուզաննա Հակոբյան-Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով իր քաղաքի դատարկ խանութները, որոնցից ոչ մեկում չի կարողացել գտնել դստեր խնդրած քաղցրավենիքը:

«Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատեց, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ ո’չ կոնֆետ, ո’չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։

Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է…»,- գրել է նա:

  • Կիսվել: