հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտունու շրջանի համայնքներում շարունակվում են պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները

Մարտունու շրջանի համայնքներում շարունակվում են պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները

Շարունակվում են ԱՀ Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում պատերազմի հետևանքով վնասված բնակելի տների վերանորոգման շինաշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը։

Բնութագրությունը հասանալի չէ«Սոս համայնքում պատերազմի հետևանքով վնասվել է 80 բնակելի տուն, որից 27-ը վերանորոգվել է, իսկ Մաճկալաշենում՝ 71 տուն, որից 16-ը ևս վերանորոգվել է։ Մաճկալաշեն համայնքում պատերազմի հետևանքով հիմնովին ավերվել է մեկ բնակելի տուն, որի փոխարեն՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է նոր բնակելի տուն։

Բնութագրությունը հասանալի չէ Բացի այդ՝ կան բնակելի տներ, որոնք պատերազմի հետևանքով կրել են մեծ վնասներ, և տան կրող պատերում առաջացել են մեծ ճեղքվածքներ։

Բնութագրությունը հասանալի չէՆման տների ցանկը ուղղարկվում է ԱՀ Քաղաքաշինության նախարարություն՝ սեյսմիկ փորձագիտական եզրակացության համար։ Նշված աշխատանքների կատարմանը զուգահեռ՝ իրականացվում է նաև 2020թ. պատերազմում զոհված ազատամարտիկների բնակելի տների վերանորոգման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ կատարվում են զոհվածների տների հին պատուհանները նոր՝ եվրոպատուհաններով փոխարինման համար չափագրման աշխատանքներ»,- ներկայացրել է Ա. Սաղյանը։

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շինաշխատանքները իրականացնում են «Երազ» և «ԷՌՆԱՀ» շինարարական կազմակերպությունները, իսկ եվրոպատուհաների տեղադրումը՝ «ՂԼՇԲԱՂ» ՍՊ ընկերությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: