շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի շենքի վերանորոգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերին

Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի շենքի վերանորոգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերին

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներն այս օրերին ակտիվ կերպով շարունակվում են։

 Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում է մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Նշված հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կոմֆորտշին» ՍՊԸ-ն՝ ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: