կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դավադրություն է եղել, Սերժ Սարգսյան

Մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դավադրություն է եղել, Սերժ Սարգսյան

Մենք ունեցել ենք բանակային պաշտպանության 2-րդ ու 3-րդ գծեր, մեր պաշտպանական պլանում հստակ գրված էր, թե որ ստորաբաժանումները ո՛ր պարագայում ո՛ր դիրքերը պետք է զբաղեցնեին, ինչը չի եղել այս պատերազմում: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այս պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:

Հարցին՝ արդյոք ինքը վարչապետի կնո՞ջը նկատի, Սարգսյանը պատասխանեց, որ կանանց հետ գործ չունի, ուրիշներին էլ նկատի ունի:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Իրեն գերագույն հրամանատար հռչակածն էլ այնքան կոմպետենտ է, որ կարող էր անե՞լ:

Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել: Խոսքը Լելե Թեփեի բարձունքի մասին է: Ամեն անգամ պարտադրվել է բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի է:

Բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն: Բեկման համար պետք է կարողանաս գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան թիկունքում լրացնել իրենց ուժերը, թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին ու մտածես հակահարձակման մասին:

Բայց ոչ, մտածել էին գնալ ու շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք խորացել էին՝ օգտագործելով մեր աչքի լույսը, մեր լավագույն բրիգադները, ռեզերվը: Դրանից հետո ՊԲ-ն զրկված է եղել որևէ ռեզերվային փուլից: Դա եղել է հոկտեմբերի սկզբներին՛՛:

Սարգսյանի խոսքով՝ անթույլատրելի սխալները սկսվել են պատերազմի առաջին օրվանից, դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ:

Նա նշեց. ՛՛Հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, դավադրություն է եղել՛՛:

  • Կիսվել: